https://arm.sputniknews.ru/20260829/hajastanum-hjuranvocneri-astghajin-dasakargumy-kirakanacvi-mijazgajin-chapvorvoshichnervov-106150712.html
Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգումը կիրականացվի միջազգային չափորոշիչներով
Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգումը կիրականացվի միջազգային չափորոշիչներով
Sputnik Արմենիա
Միջազգային չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ հյուրանոցը իրականում որ աստիճանի ծառայություն է մատուցում։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T18:53+0400
2026-08-29T18:53+0400
2026-08-29T18:53+0400
հայաստան
հյուրանոց
ուրիշ նորություններ
տեսանյութ
տեսանյութեր
գրիգորի հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106151122_247:0:2400:1211_1920x0_80_0_0_4ebcd3e2542721d55f9b566c67e2bee6.png.webp
Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգման համակարգը նախատեսվում է համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին։ Համակարգը առաջիկա 10 տարիների ընթացքում կներառի ոչ միայն հյուրանոցները, այլև հյուրատներն ու գաստրոհյուրանոցները։ Հյուրնկալության և գաստրոնոմիայի փորձագետ, «Armhoreca» մեդիահարթակի հիմնադիր Գրիգորի Հակոբյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում ներկայացրել է, թե ինչպես են հյուրանոցները ստանալու աստղերը։Հակոբյանի խոսքով՝ մինչ այժմ Հայաստանի տեղական հյուրանոցների դեպքում աստղային դասակարգումը ոչ միշտ է արտացոլել իրական որակը։Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի և Եվրոպայում ընդունված «Hotelstars Union»-ի միջև պայմանագիր է կնքվել։ Առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր հյուրանոցը, հյուրատները, գաստրոտները և մոթելները կանցնեն այս միջազգային չափանիշներով դասակարգման համակարգին։Նրա խոսքով՝ միջազգային չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ հյուրանոցը իրականում որ աստիճանի ծառայություն է մատուցում։«Գոյություն ունեն 3, 4 կամ 5–աստղանի հյուրանոցների համար որոշակի ստանդարտներ։ Մենք բոլորս գիտենք, որ հյուրանոցը սկսվում է հյուրին դիմավորելուց մինչև հյուրի ամբողջական փորձառություն՝ նախաճաշ, հարմարություններ, որոնք տրվում են սենյակում հյուրին, լողավազան, սպա, և այդ չափանիշները պետք է համապատասխան լինեն միջազգային ստանդարտներին։ Եթե ինչ-որ տեղ ինչ-որ բանով հյուրանոցը չի համապատասխանում, այն չի կարող ստանալ աստղ»։Նրա գնահատմամբ՝ աստղային համակարգը պետք է դիտարկել ոչ թե որպես պատժիչ մեխանիզմ, այլ որպես հյուրանոցային բիզնեսի զարգացման գործիք։ Հյուրանոցը պետք է հասկանա, թե որ ուղղություններով է անհրաժեշտ բարելավել աշխատանքը, իսկ զբոսաշրջիկը ստանա ծառայության որակի վերաբերյալ հստակ ուղեցույց։Հյուրանոցների գնահատականը, ըստ մասնագետի, կարող է նաև վերանայվել։Չափորոշիչների համապատասխանությունը պետք է պարբերաբար վերահսկվի, քանի որ աստղային դասակարգումը մեկ անգամ տրված և մշտապես պահպանվող գնահատական չէ։Ինչ վերաբերում է «7 աստղ» որակավորմանը, մասնագետը նշում է, միջազգային պաշտոնական դասակարգման համակարգում «7 աստղ» հասկացություն գոյություն չունի. աստղային առավելագույն սանդղակը 5-ն է։ 7 աստղը զուտ մարկետինգային քայլ է և PR, որն օգտագործվում է ծայրահեղ շքեղությունն ու ահռելի ներդրումները ընդգծելու համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106151122_579:0:2194:1211_1920x0_80_0_0_aae96e3771a6c1922b1ca8d6cd94b432.png.webp
հայաստան, հյուրանոց, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր, գրիգորի հակոբյան, видео
հայաստան, հյուրանոց, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր, գրիգորի հակոբյան, видео
Միջազգային չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ հյուրանոցը իրականում որ աստիճանի ծառայություն է մատուցում։
Հակոբյանի խոսքով՝ մինչ այժմ Հայաստանի տեղական հյուրանոցների դեպքում աստղային դասակարգումը ոչ միշտ է արտացոլել իրական որակը։
«Տեղական հյուրանոցները գնահատվել են միշտ սեփականատիրոջ հավակնությունների կամ ցանկության հիման վրա, ինչը ընդհանրապես չի արտացոլում հյուրանոցի տված փորձառությունը։ Կամ անվանումներ են տրվել, որոնք չեն համապատասխանում տվյալ շինությանը, օրինակ՝ մեկհարկանի շինություն անունը` «Վերսալ»»,– նշում է նա։
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի և Եվրոպայում ընդունված «Hotelstars Union»-ի միջև պայմանագիր է կնքվել։ Առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր հյուրանոցը, հյուրատները, գաստրոտները և մոթելները կանցնեն այս միջազգային չափանիշներով դասակարգման համակարգին։
Նրա խոսքով՝ միջազգային չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ հյուրանոցը իրականում որ աստիճանի ծառայություն է մատուցում։
«Գոյություն ունեն 3, 4 կամ 5–աստղանի հյուրանոցների համար որոշակի ստանդարտներ։ Մենք բոլորս գիտենք, որ հյուրանոցը սկսվում է հյուրին դիմավորելուց մինչև հյուրի ամբողջական փորձառություն՝ նախաճաշ, հարմարություններ, որոնք տրվում են սենյակում հյուրին, լողավազան, սպա, և այդ չափանիշները պետք է համապատասխան լինեն միջազգային ստանդարտներին։ Եթե ինչ-որ տեղ ինչ-որ բանով հյուրանոցը չի համապատասխանում, այն չի կարող ստանալ աստղ»։
Նրա գնահատմամբ՝ աստղային համակարգը պետք է դիտարկել ոչ թե որպես պատժիչ մեխանիզմ, այլ որպես հյուրանոցային բիզնեսի զարգացման գործիք։ Հյուրանոցը պետք է հասկանա, թե որ ուղղություններով է անհրաժեշտ բարելավել աշխատանքը, իսկ զբոսաշրջիկը ստանա ծառայության որակի վերաբերյալ հստակ ուղեցույց։
Հյուրանոցների գնահատականը, ըստ մասնագետի, կարող է նաև վերանայվել։
Չափորոշիչների համապատասխանությունը պետք է պարբերաբար վերահսկվի, քանի որ աստղային դասակարգումը մեկ անգամ տրված և մշտապես պահպանվող գնահատական չէ։
Ինչ վերաբերում է «7 աստղ» որակավորմանը, մասնագետը նշում է, միջազգային պաշտոնական դասակարգման համակարգում «7 աստղ» հասկացություն գոյություն չունի. աստղային առավելագույն սանդղակը 5-ն է։ 7 աստղը զուտ մարկետինգային քայլ է և PR, որն օգտագործվում է ծայրահեղ շքեղությունն ու ահռելի ներդրումները ընդգծելու համար։