https://arm.sputniknews.ru/20260829/ukrainaji-despanin-kanchel-en-turqiaji-agn-106255923.html
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը հայտնել է, թե ինչ է փոխանցվել Ուկրաինայի դեսպանին։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T18:20+0400
2026-08-29T18:20+0400
2026-08-29T18:20+0400
թուրքիա
ուկրաինա
նավ
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալին կանչել են Թուրքիայի ԱԳՆ. պատճառը Սև ծովում թուրքական երկու նավերի վրա հարձակումներն են։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:«Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ օգոստոսի 26-ին Տուապսեի մոտակայքում թուրք սեփականատիրոջ «Lider Bordo Mavi» նավին և նրան օգնության գնացող «Lider Kocatepe» նավին օգոստոսի 27-ին հասցված հարվածների պատճառով։ Դեսպանին փոխանցվել է մեր երկրի արձագանքը, նա նախազգուշացվել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին», – IHA գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը։Օգոստոսի 27-ին Թուրքիայի Տրապիզոն նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին հայտարարել էր, որ ՌԴ Տուապսե նավահանգստում ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են թուրքական «Lider Bordo Mavi» բեռնանավի վրա, տուժել է անձնակազմի 5 անդամ:
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, նավ, դեսպան
թուրքիա, ուկրաինա, նավ, դեսպան
Բաժանորդագրվել
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը հայտնել է, թե ինչ է փոխանցվել Ուկրաինայի դեսպանին։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալին կանչել են Թուրքիայի ԱԳՆ. պատճառը Սև ծովում թուրքական երկու նավերի վրա հարձակումներն են։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:
«Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ օգոստոսի 26-ին Տուապսեի մոտակայքում թուրք սեփականատիրոջ «Lider Bordo Mavi» նավին և նրան օգնության գնացող «Lider Kocatepe» նավին օգոստոսի 27-ին հասցված հարվածների պատճառով։ Դեսպանին փոխանցվել է մեր երկրի արձագանքը, նա նախազգուշացվել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին», – IHA գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը։
Օգոստոսի 27-ին Թուրքիայի Տրապիզոն նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին հայտարարել էր, որ ՌԴ Տուապսե նավահանգստում ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են թուրքական «Lider Bordo Mavi» բեռնանավի վրա, տուժել է անձնակազմի 5 անդամ: