Հեռավար աշխատանքը հնարավոր է․ Իրանի նախագահը՝ երկրում իրավիճակի և ծախսերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին անդրադարձել է երկրում հեռավար աշխատանքի անցնելուն։

«Ես խոսել եմ որոշ գերատեսչությունների ղեկավարների հետ՝ ձմռանը դրանք փակելու և հեռավար աշխատանքի անցնելու մասին։ Առնվազն մենք չէինք սպառի էլեկտրաէներգիա, գազ կամ գումար չենք ծախսի ճանապարհորդության և բենզինի վրա։ Հեռավար աշխատանքը հնարավոր է»,- ասել է Փեզեշկիանը ։

Իրանի նախագահը նշել է, որ չենք կրճատի աշխատակիցների աշխատավարձերը։ «Բայց մենք կկրճատենք մեր ծախսերը՝ բենզին, գազ, էլեկտրաէներգիա և այլ ծախսեր», – հայտարարել է Մասուդ Փեզեշկիանը։

 

Leave a comment