ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել մեծ զգուշություն Ուկրաինայում

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում է հրապարակել Ուկրաինայի մեկնած ամերիկացի քաղաքացիներին։

Պետդեպը խորհուրդ է տվել նրանց ցուցաբերել մեծ զգուշություն քաղաքական անկայունության և հնարավոր քաղաքացիական անկարգությունների հնարավոր ռիսկերի պատճառով։

«Քաղաքացիական անկարգություններ. գոյություն ունի քաղաքական, տնտեսական, կրոնական և/կամ էթնիկ անկայունություն, որը կարող է հանգեցնել բռնության, լուրջ խափանումների և/կամ անվտանգության սպառնալիքների», – նշված է գերատեսչության կայքում։

Leave a comment