Անահիտ Ավանեսյանը նոր տեղակալներ ունի

Բաժանորդագրվել

Լենա Նանուշյանն առանց պաշտոնի մնաց ընդամենը մի քանի ժամ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոր տեղակալներ, որոնցից մեկն իրականում նոր չէ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել։

Երեկ նախարարի նախկին առաջին տեղակալի պաշտոնից ազատված Լենա Նանուշյանը տեղակալ է նշանակվել։

Նույն պաշտոնն է ստացել նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

Հավելենք, որ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններից ազատել է Լևոն Հակոբյանին և Արմեն Գասպարյանին։

Leave a comment