https://arm.sputniknews.ru/20260829/atsnervov-hardzakum-rvostvovi-marzi-vra-tirakhum-e-hajtnvel-ozoni-lvogistik-kentrvony-106239772.html
ԱԹՍ–ներով հարձակում Ռոստովի մարզի վրա. թիրախում է հայտնվել «Ozon»–ի լոգիստիկ կենտրոնը
ԱԹՍ–ներով հարձակում Ռոստովի մարզի վրա. թիրախում է հայտնվել «Ozon»–ի լոգիստիկ կենտրոնը
Sputnik Արմենիա
«Ozon»-ը ժամանակավորապես դադարեցրել է 2 լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T09:37+0400
2026-08-29T09:37+0400
2026-08-29T09:38+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62143265_51:77:1331:797_1920x0_80_0_0_93537210f866cc6ddfa0723c0ba3e844.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, հարձակման է ենթարկվել «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են։ Հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։Համալիրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի արտակարգ ծառայությունները կարողանան զննել տարածքը։ Մատակարարումների ընդունումը նույնպես դադարեցվել է, ճանապարհին գտնվող բեռները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թշնամու զանգվածային հարձակման հետևանքով մարզում երկու բազմաբնակարան շենք է վնասվել, տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62143265_193:0:1257:797_1920x0_80_0_0_e86e231ba6e3f4da0ff8f6f3b61e4ab1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
09:37 29.08.2026 (Թարմացված է: 09:38 29.08.2026)
Բաժանորդագրվել
«Ozon»-ը ժամանակավորապես դադարեցրել է 2 լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, հարձակման է ենթարկվել «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են։ Հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։
Համալիրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի արտակարգ ծառայությունները կարողանան զննել տարածքը։ Մատակարարումների ընդունումը նույնպես դադարեցվել է, ճանապարհին գտնվող բեռները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։
Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թշնամու զանգվածային հարձակման հետևանքով մարզում երկու բազմաբնակարան շենք է վնասվել, տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։