ԱԹՍ–ներով հարձակում Ռոստովի մարզի վրա. թիրախում է հայտնվել «Ozon»–ի լոգիստիկ կենտրոնը

Բաժանորդագրվել

«Ozon»-ը ժամանակավորապես դադարեցրել է 2 լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, հարձակման է ենթարկվել «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են։ Հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։

Համալիրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի արտակարգ ծառայությունները կարողանան զննել տարածքը։ Մատակարարումների ընդունումը նույնպես դադարեցվել է, ճանապարհին գտնվող բեռները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։

Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թշնամու զանգվածային հարձակման հետևանքով մարզում երկու բազմաբնակարան շենք է վնասվել, տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment