Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ոչ ոք չի կարողանա, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ղալիբաֆն ընդգծել է, որ այս պատերազմի հավասարումը չափազանց պարզ է. «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»։
«Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառում, ոչ ոք նավթ չի վաճառի։ Եթե մեր անվտանգությունը չապահովվի, ոչ մի ենթակառուցվածք անվտանգ չի լինի, և նեղուցը կարող է պաշտպանվել միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցում իրավիճակը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին», – գրել է իրանցի պաշտոնյան X-ում։