Թրամփի աղմկահարույց հրապարակումը. Հորմուզի նեղուցը՝ «ԱՄՆ տարածքների» ցանկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Truth Social սոցիալական ցանցի իր էջում աղմկահարույց հրապարակում է արել՝ տեղադրելով մի նկար, որտեղ Հորմուզի նեղուցը պատկերված է որպես Միացյալ Նահանգների տարածքներից մեկը։

«ԱՄՆ տարածքներ» (US Territories) մակագրությամբ պատկերում ներկայացված են ԱՄՆ տարբեր տարածքների ու ասոցացված պետությունների դրոշները, մասնավորապես՝

  • Գուամ,

  • Վիրջինյան կղզիներ,

  • Հյուսիսային Մարիանյան կղզիներ,

  • Պուերտո Ռիկո,

  • Ուեյք կղզի,

  • ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն (Կոլումբիայի օկրուգ),

  • Ամերիկյան Սամոա,

  • Մարշալյան կղզիներ,

  • Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ։

Հրապարակված նկարի վերին հատվածում՝ այս դրոշների շարքում, պատկերված է նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի քարտեզը։

Leave a comment