Քաղաքականություն
28.08.2026 | 14:49
Վարչապետ Փաշինյանը իրենց զբաղեցրած պաշտոններում վերանշանակել է Միասնական սոցիալական ծառայության պետին ու Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին։
Ըստ այդմ՝
Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ագնեսա Աղաբաբյանին վերանշանակել միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանին վերանշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: