Խաղաղությունը չի կառուցվում սեփական ժողովրդին անընդհատ պատերազմով վախեցնելով. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը՝ միաժամանակ կրկին մեր ժողովրդին վախեցնելով պատերազմի և էսկալացիայի վտանգով։
Խաղաղություն է խոստանում, բայց շարունակում է խոսել պատերազմի սպառնալիքի, էսկալացիայի ռիսկերի և հնարավոր զիջումների մասին։

Սա խաղաղության օրակարգ չէ։ Սա հասարակությանը վախի մեջ պահելու և հերթական զիջումները «անխուսափելիության» քողի տակ ներկայացնելու քաղաքականություն է։

Խաղաղությունը չի կառուցվում սեփական ժողովրդին անընդհատ պատերազմով վախեցնելով։ Խաղաղություն բերելու փոխարեն՝ նա ավելի շատ ինքն է խնդիրներ ու ռիսկեր ստեղծում խաղաղության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment