Հայաստանում հերթական աղմկահարույց ձերբակալություններն են սպասվում, հիմա էլ իրավապահների թիրախում են հայտնվել արցախցի գեներալներ․ այս մասին գրում է «Իրավունք» թերթը:
Պարբերականը, հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր աղբյուրներին, գրում է, որ քրեական գործեր կհարուցվեն արցախցի նախկին այն բարձրաստիճան զինվորականների դեմ, ովքեր Հայաստանում տարբեր բիզնեսներ ունեն:
Սպասվում են նաև սկանդալային տեսանյութեր։ Թերթը կոնկրետ անուններ չի նշում։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո ՀՀ-ում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել։ Նախընտրական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «խոստումներն» իրականացվում են․ կալանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն ու նրա հետ առնչություն ունեցող մի շարք անձինք: Վերջին օրերին կալանավորվեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Sputnik Արմենիա