CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով շուրջ 1,5 հազար նավ է անցկացրել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նշել է ամերիկացի ծովակալը:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ- ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով շուրջ 1,5 հազար նավ է անցկացրել վերջին մի քանի ամիսների ընթացքում:

«Ամերիկացի զինվորականներին հաջողվել է կարևոր արդյունքի հասնել Հորմուզի նեղուցում։ Մենքհաջողությամբ մաքրել ենք միջազգային նավագնացության ուղիները ծովային ականներից, որոնք մի քանի ամիս առաջտեղադրվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից», – հայտարարել Է ամերիկացի ծովակալը տեսաուղերձում, որը հրապարակվել է CENTCOM-ի X սոցցանցի էջում:

Նրա խոսքով՝ նեղուցում նավերի շարժման միջազգայնորեն ճանաչված երթուղիները «այժմ զերծ են իրանական ծովային ականներից. դա հնարավոր է դարձել ամերիկացի զինծառայողների բացառիկ աշխատանքի շնորհիվ»:

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրումը դրա միջոցով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Նեղուցով անցնող նավերի քանակը կտրուկ կրճատվել է, իսկ խոշոր նավթային տանկերներն ու գազատարները գործնականում դադարել են օգտագործել այն:

Leave a comment