«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց


«Արարատ-Արմենիան» պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։


Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։


Հաղթական գոլը «Արարատ-Արմենիայի» կազմում ավելացված ժամանակի 8-րդ րոպեին խփել է բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։


Այսպիսով, «Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճել է եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր։ Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին։

Դիտումների քանակ8

Leave a comment