https://arm.sputniknews.ru/20260827/uefa-n-fifa-i-nakhagahi-yntrutjunneri-zhamanak-chi-ajakci-infantinvojin-106197838.html
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ չի աջակցի Ինֆանտինոյին
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ չի աջակցի Ինֆանտինոյին
Sputnik Արմենիա
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ կաջակցի այլընտրանքային թեկնածուի։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T22:02+0400
2026-08-27T22:02+0400
2026-08-27T22:06+0400
ուեֆա
ֆիֆա
ջանի ինֆանտինո
https://cdn.am.sputniknews.ru/img/1038/02/10380242_0:112:3244:1937_1920x0_80_0_0_03d8b97475602244bbb64611bbaeb433.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահական ընտրություններում մտադիր է աջակցել այլընտրանքային թեկնածուի, եթե կազմակերպության գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոն առաջադրի իր թեկնածությունը։Նշվում է, որ Մոնակոյում ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է կիրառել բոլոր հասանելի ինստիտուցիոնալ, քաղաքական և իրավական միջոցները, որոնք անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ ապահովելու, նախագահական իշխանության պատշաճ սահմանափակումները վերականգնելու և երաշխավորելու համար, որ ՖԻՖԱ-ն վերստին կգործի որպես կառույց, այլ ոչ թե կղեկավարվի մեկ անձի կողմից։«Եթե ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը ամեն դեպքում փորձի նոր մանդատ ստանալ, ՈւԵՖԱ-ն կմիավորի ջանքերը իր գործընկեր կոնֆեդերացիաների հետ, որպեսզի անդամ ասոցիացիաներին առաջարկի արժանի այլընտրանք, որը հավատարիմ է ազնվության, հաշվետվողականության, զարգացման և իրական ինստիտուցիոնալ փոփոխությունների սկզբունքներին», – ասվում է հայտարարության մեջ։Ավելի վաղ ՖԻՖԱ-ն ցանկանում էր 4,2 միլիարդ դոլար ներգրավել՝ նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի 20%-ը վաճառելով մասնավոր ներդրողների: Այդ կառույցին պետք է փոխանցվեին կազմակերպության լրատվական և առևտրային իրավունքները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների համար: ԶԼՄ–ները հայտնում էին, որ գնորդը կարող էր լինել Ջոշուա Քուշների հիմնադրամը (Ջոշուա Քուշները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների եղբայրն է): Լրատվամիջոցների տվյալներով` նախագծի իրականացման դեպքում Ինֆանտինոյի տարեկան աշխատավարձը 3 մլն եվրոյից կդառնար 30 մլն եվրո։ Սակայն ՈՒԵՖԱ-ն սպառնաց բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, ինչից հետո Ինֆանտինոն հայտարարեց, որ ֆեդերացիան հրաժարվել է առևտրային իրավունքների մի մասը վաճառելու ծրագրից:ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին Ռաբաթում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1038/02/10380242_257:0:2988:2048_1920x0_80_0_0_d9aea42a64f943f8a44234ec45e6a5e2.jpg.webp
ուեֆա, ֆիֆա, ջանի ինֆանտինո
ուեֆա, ֆիֆա, ջանի ինֆանտինո
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ կաջակցի այլընտրանքային թեկնածուի։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահական ընտրություններում մտադիր է աջակցել այլընտրանքային թեկնածուի, եթե կազմակերպության գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոն առաջադրի իր թեկնածությունը։
Նշվում է, որ Մոնակոյում ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է կիրառել բոլոր հասանելի ինստիտուցիոնալ, քաղաքական և իրավական միջոցները, որոնք անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ ապահովելու, նախագահական իշխանության պատշաճ սահմանափակումները վերականգնելու և երաշխավորելու համար, որ ՖԻՖԱ-ն վերստին կգործի որպես կառույց, այլ ոչ թե կղեկավարվի մեկ անձի կողմից։
«Եթե ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը ամեն դեպքում փորձի նոր մանդատ ստանալ, ՈւԵՖԱ-ն կմիավորի ջանքերը իր գործընկեր կոնֆեդերացիաների հետ, որպեսզի անդամ ասոցիացիաներին առաջարկի արժանի այլընտրանք, որը հավատարիմ է ազնվության, հաշվետվողականության, զարգացման և իրական ինստիտուցիոնալ փոփոխությունների սկզբունքներին», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն ցանկանում էր 4,2 միլիարդ դոլար ներգրավել՝ նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի 20%-ը վաճառելով մասնավոր ներդրողների: Այդ կառույցին պետք է փոխանցվեին կազմակերպության լրատվական և առևտրային իրավունքները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների համար: ԶԼՄ–ները հայտնում էին, որ գնորդը կարող էր լինել Ջոշուա Քուշների հիմնադրամը (Ջոշուա Քուշները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների եղբայրն է): Լրատվամիջոցների տվյալներով` նախագծի իրականացման դեպքում Ինֆանտինոյի տարեկան աշխատավարձը 3 մլն եվրոյից կդառնար 30 մլն եվրո։ Սակայն ՈՒԵՖԱ-ն սպառնաց բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, ինչից հետո Ինֆանտինոն հայտարարեց, որ ֆեդերացիան հրաժարվել է առևտրային իրավունքների մի մասը վաճառելու ծրագրից:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին Ռաբաթում: