Մայրական մահերը նվազել են, մանկականները՝ ավելացել. Ավանեսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2024-ի արդյունքներով Հայաստանում կյանքի միջին տևողությունը 78,6 տարի է, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է »,- 2025-ն ամփոփող ասուլիսում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մայրական մահացության ցուցանիշի մասով 2025 թվականին ունեցել ենք մեկ դեպք՝ կորուստ և սա էլ չլսված ցուցանիշ է: Մանկական մահացության առումով 2024-ին բավական դրական տենդենց ունեինք, բայց 2025-ին մեր դրված թիրախը՝ ամեն տարի նվազեցնելու, չենք կարողացել ապահովել: Մի շարք հանգամանքներ խաթարել են մեր դրական տենդենցը՝ ՃՏՊ-ների, թունավորումների, նաև տնային մահերի առումով մենք ունենք դեպքերի ավելացում: Կենցաղում անվտանգության կանոնների պահպանումը ճակատագրական է երեխաների համար»,- ասաց Ավանեսյանը: