Մայրական մահերը նվազել են, մանկականները՝ ավելացել. Ավանեսյան

Մայրական մահերը նվազել են, մանկականները՝ ավելացել. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2024-ի արդյունքներով Հայաստանում կյանքի միջին տևողությունը 78,6 տարի է, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է »,- 2025-ն ամփոփող ասուլիսում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Մայրական մահացության ցուցանիշի մասով 2025 թվականին ունեցել ենք մեկ դեպք՝ կորուստ և սա էլ չլսված ցուցանիշ է: Մանկական մահացության առումով  2024-ին բավական դրական տենդենց ունեինք, բայց 2025-ին մեր դրված թիրախը՝ ամեն տարի նվազեցնելու, չենք կարողացել ապահովել: Մի շարք հանգամանքներ խաթարել են մեր  դրական տենդենցը՝ ՃՏՊ-ների,  թունավորումների,  նաև տնային մահերի առումով մենք ունենք  դեպքերի ավելացում: Կենցաղում  անվտանգության կանոնների պահպանումը ճակատագրական է  երեխաների համար»,- ասաց Ավանեսյանը:  

Leave a comment