Իմացեք, որ Հայոց Եկեղեցու ընթացքն անկասելի է, իրական հայրենիքը՝ սուրբ ու նվիրական։ Այս մասին հայտարարել է Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը։
«Հայոց Եկեղեցին իր աստվածակառույց Մայր Աթոռով ոչ թե մարդկային հաստատություն է, այլ Աստծո կենդանի մարմին, Տիրոջ բանավոր հոտ ու ոչ մի իշխանություն իր ատելությամբ ու թշնամությամբ չի կարող տապալել այն, ինչ Քրիստոս հիմնեց Իր արյամբ, «որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել» (Մատթ. 16.18)։
Հավատացյալ քրիստոնյաներիս համար զենքը մեր Խաչն է, վահանը՝ հավատքը, և մեր հաղթանակը՝ սերն ու միաբանությունը։ Իմացեք, որ Հայոց Եկեղեցու ընթացքն անկասելի է, իրական հայրենիքը՝ սուրբ ու նվիրական:
Ցավոք, անհայրենիք ու աստվածուրաց այս խեղկատակների համար այն դարձել է, ինչպես Պարույր Սեւակն է ասել. «սուրբ նշխար շան բերանում» (Անլռելի զանգակատուն)»,- նշել է Տեր Արիստակեսը։