«Ես վերադարձի մասին չեմ խոսել, ընդամենն ասել եմ Քյարքի՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք»,— այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արդարացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում կատարած իր հայտարարությանը, թե Տիգրանաշենը ՀՀ տարածքում չէ։
Ըստ նրա՝ ՀՀ 29,743 քկմ-ն է միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքը, ըստ նրա՝ այդ թվաբանության մեջ չեն մտնում Ադրբեջանի երեք անկլավները։
«Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է՝ մենք ասում ենք՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քկմ չէ, ավելին է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Ինչո՞ւ եմ այս ամենը ասում՝ արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության մասին պնդումներին։ Ինչո՞ւ եմ ասում՝ մազոխի՞ստ եմ։ Դա անում եմ ձեր ասած վտանգը չեզոքացնելու համար… Ես այդ թեմայի նյարդը հանում եմ, որ հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել։
Ադրբեջանի հետ այս պահին այդ թեմայով քննարկում չունենք, բայց ունենք սահմանազատման խնդիր։ Որովհետև եթե այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջ է գալիս սկզբունքը՝ ով ինչ գրավել է, իրենն է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: