Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում՝ փոխարենը պահանջելով վերացնել, այսպես կոչված, ռուսական գործոնը. Զախարովա

Armenia Sputnik. Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում՝ փոխարենը պահանջելով վերացնել, այսպես կոչված, ռուսական գործոնը՝ ՌԴ ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ երկաթուղու կոնցեսիայի վերանայման մասին:

Ըստ դիվանագետի` հավանականությունը մեծ է, որ ՀՀ ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում այս հարցում, ինչը լիովին տեղավորվում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու` արևմտյան մայրաքաղաքների անպատշաճ խաղերի ոգու մեջ։

«Թե որքանով դրանից կտուժի Հայաստանը, կարծում եմ՝ ակնհայտ է բառացիորեն բոլորին։ Թող նախ իրենց ինչ-որ բան տան, կառուցեն ու անեն, իսկ հետո նոր իրենք ինչ-որ բանից հրաժարվեն։ Հավանաբար, այդպես ավելի ճիշտ կլիներ՝ տնավարի։

Իսկ ընդհանուր առմամբ, նախքան հրապարակային հայտարարություններով հանդես գալը, գործընկերները՝ երբ նրանք գործընկեր են, նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական մթնոլորտում քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment