ՀՀ–ն առցանց հարթակի միջոցով շաբաթական 40 տոննա պտուղ-բանջարեղեն կարտահանի ԱՄԷ

https://arm.sputniknews.ru/20260827/hhn-arcanc-hartaki-mijvocvov-shabatakan-40-tvonna-ptugh-banjareghen-kartahani-ame-106185505.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106179963_72:0:1209:853_1920x0_80_0_0_b82b8dd8a65f493e3c74fc7ba299f852.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), գևորգ պապոյան

հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Watermelon Ecosystem» հարթակի ղեկավարը հուշագիր են ստորագրել:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Գերատեսչությունը նշում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է «Watermelon Ecosystem»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։ Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված «Watermelon Ecosystem» հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։

Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։

«Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել ավելի քան 700 հազար դոլար, իսկ 2025 թվականին՝ շուրջ 1,1 մլն դոլար արժեքով թարմ միրգ և բանջարեղեն: Ռուսաստան արտահանման ծավալը նույն տարիներին կազմել է 171,8 դոլար և 190,1 մլն դոլար:

Leave a comment