Վերջին 2 տարիներին պետական դավաճանության համար 4 դատավճիռ է կայացվել․ դատախազություն

Բաժանորդագրվել

Մեղավոր ճանաչված անձինք դատապարտվել են 15-16 տարվա ազատազրկման, նրանցից մեկը զրկվել է զինվորական կոչումից, իսկ մեկի գույքն է բռնագրավվել։

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 27 – Sputnik. Վերջին 2 տարիների պետական դավաճանության հանցանքի կատարման համար 4 դատավճիռ է կայացվել։ Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով 2025-2026 թվականների վիճակագրությունը։
Նշված չորս դեպքերից մեկը վերաբերում է անցյալ տարվան, մյուս երեքը՝ ընթացիկ տարվա 7 ամիսներին։

2025 թվականի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեկ անձի պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել, ինչպես նաև լրացուցիչ պատիժ կիրառել՝ զինվորական կոչումից զրկում։

2 անձինք 15 տարվա ազատազրկման են դատապարտվել նույն հոդվածով մի դեպքում մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, մյուս դեպքում՝ մարտի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճիռներով։

Իսկ 2026 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ոչ միայն 16 տարի ժամկետով ազատազրկում է սահմանել, այլև գույքի բռնագրավում՝ ավելի քան 20000 ԱՄՆ դոլարի չափով 1 անձի նկատմամբ։

Leave a comment