Հայաստանը ցավակցություն է հայտնել ՉԺՀ- Նեպալ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ

Բաժանորդագրվել

Վերջին տվյալներով՝ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասելէ 175-ի:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալի և Չինաստանի իշխանություններին՝ երկու երկրների սահմանին տեղի ունեցած հզոր ջրհեղեղի կապակցությամբ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:

«Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող՝ բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձած սարսափելի ջրհեղեղների լուրերից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում բոլոր մահացածների ընտանիքներին և աղոթում ենք բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»,-նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X-ի էջում։

Օգոստոսի 26-ին չինական կողմից ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե Քոշի գետը։ Վերջին տվյալներով՝ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասելէ 175-ի: 28 երկրներից 476 մարդ համարվում է անհետ կորած։

Leave a comment