Ազատեք մեզ ձեր պառակտիչ ներկայությունից մեր հոգևոր և քաղաքական կյանքում. Ռուբինյանը՝ Կաթողիկոսին

Ազատեք մեզ ձեր պառակտիչ ներկայությունից մեր հոգևոր և քաղաքական կյանքում. Ռուբինյանը՝ Կաթողիկոսին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Խնդրում եմ ազատեք մեզ ձեր պառակտիչ ներկայությունից մեր հոգևոր և քաղաքական կյանքում»: ԱԺ-ում ելույթի ժամանակ այսպիսի կոչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

«Մի կողմ թողնենք բոլոր դոգմատիկ, աստվածաբանական քննարկումները: Մենք բոլորս հավատում ենք չէ, որ Հայ առաքելական եկեղեցու գլուխը պետք է լինի փոխհամաձայնեցված կերպար: Անվան մեջ ինքնին դա էլ կա, որովհետև կոչվում է «Ամենայն հայոց կաթողիկոս», «Վեհափառ հայրապետ»: Այսինքն ինչ է ասում, ասում է, որ այս պաշտոնյան նախ պետք է լինի վեհ, որ իրեն փառավորենք, ինքը պետք է լինի հայրապետ, բայց չպետք է լինի հայր, որովհետև հայրը չի կարող լինել հայրապետ, որովհետև ինքը իր որդու հայրն է լինելու միայն: Նա նաև պետք է լինի բոլոր հայերի կաթողիկոսը՝«Ամենայն հայոց կաթողիկոս»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Ռուբինյանի Կաթողիկոս Գարեգին Բ-ի գործունեությունը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ իրեն դարձրել է պառակտման խորհրդանիշ:

«Նա իրեն զրկել է «Ամենայն հայոցի» տիտղոսից: Նույնիսկ, եթե դուք համարեք, որ մենք սխալ ենք,փաստն այն է, որ ժողովրդի կեսը իրեն չի ընդունում: Դրա համար «Վեհափառ հայրապետը» պետք է ասեր, «Լավ ժողովուրդ ջան ես գնամ թող փոխհամաձայնեցված մարդ գա»: Դա է ճիշտը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա նաև ընդգծեց, որ հաջորդ կաթողիկոսը պետք չէ, որ լինի իշխանամետ, և զավակ ունենա:  

«Թող կանոնները փոխեն, ամրագրեն, որ թույլատրելի է ունենալ զավակ, ես այստեղ ոչ մի խնդիր չունեմ»,-ասաց Ռուբինյանը:

Leave a comment