Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի

Հորմուզի նեղուցում Օմանի ափերի մոտ անհայտ արկով հարվածել են նավթատար տանկերի, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO):

Հրդեհը մարվել է։ Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։ Շրջակա միջավայրին վնաս հասցնելու մասին տեղեկություններ չեն եղել։

UKMTO-ն կոչ է արել Հորմուզի նեղուցով անցնող նավերին զգույշ լինել և հաղորդել ցանկացած կասկածելի գործունեության մասին։

Leave a comment