https://arm.sputniknews.ru/20260827/rvobert-qvocharjany-kkalanavvorvi-2-amsvov-106152195.html
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 2 ամսով
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 2 ամսով
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահը դատարան էր բերվել բուժկենտրոնից։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T08:24+0400
2026-08-27T08:24+0400
2026-08-27T08:28+0400
հայաստան
դատարան
ռոբերտ քոչարյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97806800_0:0:1600:901_1920x0_80_0_0_d13b43a0ea65b6f70165dc8f8290e6ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել։Քոչարյանը դատարան էր տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ տարվել էր Հակակոռուպցիոն կոմիտեից (օգոստոսի 25-ին հարցաքննության ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր, ավելի ուշ հայտնի դարձավ, որ մոտ 2 շաբաթ առաջ նրան ստենտավորել են)։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։ Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97806800_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b2589bd06019609f37123edd9cd67ad0.jpg.webp
հայաստան, դատարան, ռոբերտ քոչարյան, կալանք
հայաստան, դատարան, ռոբերտ քոչարյան, կալանք
ՀՀ երկրորդ նախագահը դատարան էր բերվել բուժկենտրոնից։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,–հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։