Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի հարցը կքննվի առանց նրա

Բաժանորդագրվել
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առանց նրա

«Նիստը շարունակվում է։ Բժիշկները ճիշտ համարեցին, որ նա հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի։ Փաստաբանները կշարունակեն, կարծում եմ՝ մինչև առավոտ որոշումը դատարանն արդեն կունենա»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտնեց Լևոն Քոչարյանը։

Քոչարյանը դատարան էր տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ երեկ էր տարվել Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ընթացքում ինքնազգացողության վատացումից հետո։ Նա մոտ 2 շաբաթ առաջ սրտի ստենտավորում է ունեցել։

@ArmeniaSputnik

Leave a comment