Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճակատագրով իրար կապված ժողովուրդները՝ անվերադարձ թշնամանալ, ապացուցվում է Թրամփ-Պուտին շփումների, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով

Ինձ անհասկանալի են Վենսի այցից ոգեւորվածների եւ հիասթափվածների էմոցիաները: Որ այդ այցը չի կարող Հարավային Կովկասում ԱՄՆ գերտերության հաստատումն ազդարարել, մեր անվտանգային եւ այլ հարցերի լուծման բանալին լինել, հասկանալու համար մեծ ջանքեր պետք չեն` բավական է մեր հայացքն ուղղենք դեպի Վրաստան, հիշենք Աֆղանստանի ոչ հեռավոր անցյալի դեպքերը, վերադառնանք ուկրաինական իրականություն: Որ ամերիկյան հովանավորությունից զրկվելը կործանում չէ, դրա համար էլ բավական է դեմքով դառնանք դեպի Իրան: Հասկանալու համար, որ ԱՄՆ-ի հետ ընկերությունը հավերժ չէ, ու դրա վրա երկարաժամկետ պլաններ կառուցելը միամտություն է, ընդամենը պետք է հետեւենք Եվրոպայում ծավալվող իրադարձություններին, ԱՄՆ-Կանադա հարաբերություններին, Վենեսուելայի նախագահի ճակատագրին, Գրենլանդիայի դեպքերին: Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճակատագրով իրար կապված ժողովուրդները՝ անվերադարձ թշնամանալ, դա էլ ապացուցվում է Թրամփ-Պուտին շփումների, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment