ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico


Վաշինգտոնի և Օտտավայի միջև լարվածության սրման ֆոնին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցի ԵՄ կարևորագույն քաղաքական միջոցառմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի ամենամյա զեկույցին։


Եվրահանձնաժողովի մի պաշտոնյա Politico-ին հաստատել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Քարնիին հրավիրել է ներկա լինելու սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ԵՄ-ի վիճակի մասին իր ելույթին, որի ժամանակ ԵՀ նախագահը կներկայացնի Միության գործունեության իր առաջնահերթությունները:


Ըստ Politico-ի աղբյուրի՝ դա պետք է լինի ԵՄ-ի և Կանադայի միջև մտերմության ուժեղ նշան, ինչպես նաև հստակորեն կազդարարի գործընկերությունն ապրապնդելու երկու կողմի մտադրությունն ու հանձնառությունը: «Այս դժվարին ժամանակներում մեր հարաբերությունների ամրապնդումն ամբողջ աշխարհում կենսական նշանակություն ունի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։


Սեպտեմբերի 17-ին նախատեսված է Քարնիի ելույթը Եվրախորհրդարանում:


Ավելի վաղ  օգոստոսին, Քարնիի կառավարությունը դուրս էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խորհրդանշական առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններից:


Կողմերը միմյանց մեղադրում էին վերջին րոպեին պայմաններ պարտադրելու համար: Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանեց կանադական արտահանման վրա, ինչը Կանադային դրդեց հակադարձել ամերիկյան պողպատի և ալյումինի վրա խիստ մաքսատուրքեր սահմանելով։

Leave a comment