Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են 2029 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ անցկացման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։

«Քննարկեցինք գործակցության մեկնարկը և մեր երկրները լավագույնս ներկայացնելու ուղիները։ Հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերին, արդեն Հայաստանում և կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակ կունենանք հետագա քայլերի հստակ ծրագիրը»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը:

Leave a comment