Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում «կապիկի ծաղիկ» հիվանդության հնարավոր դեպքի մասին հաղորդում է ստացվել, «Ռոսպոտրեբնադզոր»-ը սանիտարահամաճարակաբանական քննություն է սկսել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունից։
«Իրավիճակը վերահսկվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից։
Աշխատանքներ են ձեռնարկվում՝ պարզելու կոնտակտավոր անձանց։ Հինգ հոգի հոսպիտալացվել է և գտնվում է բժշկական հսկողության տակ։
Տրվել է նաև ախտահանում իրականացնելու հրահանգ»,- հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։