Նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Չվերթներն իրականացվելու են բուլղարական GullivAir ավիաընկերության կողմից շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին


ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Սոֆիա-Երևան երթուղով ուղիղ ավիաչվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից, Facebook-յան իր պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը։


Չվերթներն իրականացվելու են բուլղարական GullivAir ավիաընկերության կողմից շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին։


Հաղորդագրության համաձայն՝ չվերթները նախատեսված են 2026 թ.-ի նոյեմբերի 7-ից մինչև 2027 թ.-ի մարտի 25-ը։ Երթուղու հաջող ընթացքի դեպքում ավիաընկերությունը մտադիր է դեպի Երևան թռիչքները շարունակել նաև ամառային շրջանում։


Բացի այդ, ձմեռային շրջանում GullivAir-ը ուղիղ չվերթներ է իրականացնելու Սոֆիայից դեպի Մալե, Փուկետ և Բանգկոկ։ Հայաստանից ժամանած ուղևորները, անհրաժեշտ տեխնիկական և օպերացիոն համակարգումն ավարտվելուց հետո, կկարողանան Սոֆիայի միջոցով մեկնել այդ քաղաքներ միասնական տոմսով։


 

Leave a comment