Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները կիսելու մասին

https://arm.sputniknews.ru/20260826/irany-ev-omany-pajmanavvorvel-en-hvormuzi-neghuci-navarkutjan-ekamutnery-kiselu-masin-106142903.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105203134_276:0:3007:2048_1920x0_80_0_0_58dd034e5e4472ccb40d102299b6a68c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավարկությունից ստացվող եկամուտները կիսելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման աշխատանքների մասին:

«Այդ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նեղուցի ջրերում կողմերից յուրաքանչյուրի, ինչպես նաև Իրանի և Օմանի եկամուտների մասնաբաժինների վերաբերյալ», – հայտարարել է Մոհեբին:

Նա հավելել է, որ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները:

Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բացման համար պայման է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից հակամարտության դադարեցման մասին հուշագրի, մասնավորապես՝ ծովային շրջափակման վերացմանը վերաբերող դրույթների կատարումը և «բոլոր ճակատներում» մարտերի դադարեցումը:

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրացումը նեղուցով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը։

Վերջին օրերին Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է՝ անցնում են հատուկենտ նավեր, իսկ նավթ և գազ տեղափոխող խոշոր նավերը գործնականում չեն օգտվում նեղուցից։

Leave a comment