https://arm.sputniknews.ru/20260826/irany-ev-omany-pajmanavvorvel-en-hvormuzi-neghuci-navarkutjan-ekamutnery-kiselu-masin-106142903.html
Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները կիսելու մասին
Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները կիսելու մասին
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները: 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T16:40+0400
2026-08-26T16:40+0400
2026-08-26T16:40+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
օման
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105203134_0:101:3282:1947_1920x0_80_0_0_38cf328839ff47602426a32a925a2ede.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավարկությունից ստացվող եկամուտները կիսելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման աշխատանքների մասին:Նա հավելել է, որ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները:Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բացման համար պայման է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից հակամարտության դադարեցման մասին հուշագրի, մասնավորապես՝ ծովային շրջափակման վերացմանը վերաբերող դրույթների կատարումը և «բոլոր ճակատներում» մարտերի դադարեցումը:Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրացումը նեղուցով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը։Վերջին օրերին Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է՝ անցնում են հատուկենտ նավեր, իսկ նավթ և գազ տեղափոխող խոշոր նավերը գործնականում չեն օգտվում նեղուցից։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
օման
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105203134_276:0:3007:2048_1920x0_80_0_0_58dd034e5e4472ccb40d102299b6a68c.jpg.webp
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն
ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավարկությունից ստացվող եկամուտները կիսելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման աշխատանքների մասին:
«Այդ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նեղուցի ջրերում կողմերից յուրաքանչյուրի, ինչպես նաև Իրանի և Օմանի եկամուտների մասնաբաժինների վերաբերյալ», – հայտարարել է Մոհեբին:
Նա հավելել է, որ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները:
Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բացման համար պայման է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից հակամարտության դադարեցման մասին հուշագրի, մասնավորապես՝ ծովային շրջափակման վերացմանը վերաբերող դրույթների կատարումը և «բոլոր ճակատներում» մարտերի դադարեցումը:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրացումը նեղուցով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը։
Վերջին օրերին Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է՝ անցնում են հատուկենտ նավեր, իսկ նավթ և գազ տեղափոխող խոշոր նավերը գործնականում չեն օգտվում նեղուցից։