PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Ֆերնանդեշն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Ռայան Շերկիից ու Էրլինգ Հոլանդից և իր ակումբակիցներ Գաբրիել Մագալյանսից, Դավիդ Ռայայից ու Դեքլան Ռայսից, հաղորդում է PFA-ի մամուլի ծառայությունը:

PFA-ն ներկայացրել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ․ Դավիդ Ռայա («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Յուրիեն Թիմբեր («Արսենալ»), Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Ուիլյամ Սալիբա («Արսենալ»), Նիկո Օ’Ռայլի («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեքլան Ռայս («Արսենալ»), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Սեմենյո («Բորնմութ»/«Մանչեսթեր Սիթի»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ»)։

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Նիկո Օ’Ռայլին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment