https://arm.sputniknews.ru/20260826/7-zinvvorneri-vraerti-depqvov-dzerbakalvel-e-tshambaraki-zvoramasi-gumartaki-shtabi-pety-zlm-106136887.html
7 զինվորների վրաերթի դեպքով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ ԶԼՄ
7 զինվորների վրաերթի դեպքով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է ճանապարհին վազեցնել։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T12:58+0400
2026-08-26T12:58+0400
2026-08-26T13:00+0400
ճամբարակ
վրաերթ
զինվոր
մահ
զորամաս
ձերբակալություն
սպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105934656_0:636:960:1176_1920x0_80_0_0_7c3862e61136ba2c4b03732786e302d0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։ Այս մասին գրում է ArmLur-ը` հղում անելով իր աղբյուրներին։Նշենք, որ օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Կայքի տեղեկություններով` զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, որը բանակային կանոնակարգում սահմանված չէ որպես պատիժ։Հիշեցնենք, որ Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։Վիրավոր զինծառայողներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։
ճամբարակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105934656_0:546:960:1266_1920x0_80_0_0_2b1e7f54b94de791398bbf29fc5881d3.jpg.webp
ճամբարակ, վրաերթ, զինվոր, մահ, զորամաս, ձերբակալություն, սպա
ճամբարակ, վրաերթ, զինվոր, մահ, զորամաս, ձերբակալություն, սպա
Զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է ճանապարհին վազեցնել։
Կայքի տեղեկություններով` զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, որը բանակային կանոնակարգում սահմանված չէ որպես պատիժ։
Վիրավոր զինծառայողներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։