Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռազմաճակատ մեկնելուց խուսափող ՌԴ քաղաքացիներին, նշել է, որ Հայաստանի սահմանին որևէ մեկից չեն պահանջի ներկայացնել երկիր մուտք գործելու պատճառը։
«Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել է Սիմոնյանը։
Մանրամասները՝ «Դոժդ» հեռուստաալիքի տեսանյութում։