80 տարեկանում մահացել է երգչուհի Դոլի Փարթոնը, որը հայտնի է որպես «քանթրիի թագուհի»

Բաժանորդագրվել

Սեպտեմբերին Փարթոնի երեք համերգ էր նախատեսված Լաս Վեգասում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Քանթրի ոճի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Դոլի Փարթոնը, որին կոչում էին «քանթրիի թագուհի», մահացել է 80 տարեկան հասակում։ Լուրը հայտնել է նրա զարմիկը։

«Այսօր ես ներկայացնում եմ Փարթոնների և Օուենսների ընտանիքը և հայտնում եմ մորաքրոջս՝ Դոլի Ռեբեկա Փարթոն Դինի մահվան մասին… Սա մեծ պատիվ է, պատիվ, որը միախառնված է բացարձակ հպարտության և խորը տխրության հետ։ Բայց տխրությունը մեր զգացողությունն է, ոչ թե Դոլիի։ Դոլին լիաթող կյանքով էր ապրում», – տեսաուղերձում ասել է երգչի զարմիկ Բրայան Սիվերը, որը նաև մորաքրոջ անվտանգության ծառայության ղեկավարն էր։

Նա չի բացահայտել Փարթոնի մահվան պատճառը, սակայն 2026 թվականի մայիսին երգչուհին հայտարարել էր առաջիկա համերգների չեղարկման և այն մասին, որ մի քանի տարի է, ինչ բուժվում է երիկամների քարերից։ Այդ ժամանակ ամերիկյան քանթրի երաժշտության աստղը հույս էր հայտնել, որ կկարողանա արագ վերադառնալ ակտիվ կյանք։

Սեպտեմբերին Փարթոնի երեք համերգ էր նախատեսված Լաս Վեգասում։

Դոլի Փարթոնն իր կարիերան սկսել է 1950-ականների կեսերին՝ ճանաչման հասնելով 1967 թվականին «Dumb Blonde» երգով։ 1973 թվականին թողարկված նրա «Jolene» ստեղծագործությունը Rolling Stone ամսագրի վարկածով ընդգրկվել է 100 լավագույն քանթրի երգերի և բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկերում։

Leave a comment