https://arm.sputniknews.ru/20260825/80-tarekanum-mahacel-e-ergchuhi-dvoli-partvony-vory-hajtni-e-vorpes-qantrii-taguhi-106119180.html
80 տարեկանում մահացել է երգչուհի Դոլի Փարթոնը, որը հայտնի է որպես «քանթրիի թագուհի»
80 տարեկանում մահացել է երգչուհի Դոլի Փարթոնը, որը հայտնի է որպես «քանթրիի թագուհի»
Sputnik Արմենիա
Սեպտեմբերին Փարթոնի երեք համերգ էր նախատեսված Լաս Վեգասում։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T23:11+0400
2026-08-25T23:11+0400
2026-08-25T23:11+0400
մահ
երգչուհի
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106118159_0:0:1501:844_1920x0_80_0_0_21dea81382647d16a3c7b13e1813ff30.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Քանթրի ոճի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Դոլի Փարթոնը, որին կոչում էին «քանթրիի թագուհի», մահացել է 80 տարեկան հասակում։ Լուրը հայտնել է նրա զարմիկը։«Այսօր ես ներկայացնում եմ Փարթոնների և Օուենսների ընտանիքը և հայտնում եմ մորաքրոջս՝ Դոլի Ռեբեկա Փարթոն Դինի մահվան մասին… Սա մեծ պատիվ է, պատիվ, որը միախառնված է բացարձակ հպարտության և խորը տխրության հետ։ Բայց տխրությունը մեր զգացողությունն է, ոչ թե Դոլիի։ Դոլին լիաթող կյանքով էր ապրում», – տեսաուղերձում ասել է երգչի զարմիկ Բրայան Սիվերը, որը նաև մորաքրոջ անվտանգության ծառայության ղեկավարն էր։Նա չի բացահայտել Փարթոնի մահվան պատճառը, սակայն 2026 թվականի մայիսին երգչուհին հայտարարել էր առաջիկա համերգների չեղարկման և այն մասին, որ մի քանի տարի է, ինչ բուժվում է երիկամների քարերից։ Այդ ժամանակ ամերիկյան քանթրի երաժշտության աստղը հույս էր հայտնել, որ կկարողանա արագ վերադառնալ ակտիվ կյանք։Սեպտեմբերին Փարթոնի երեք համերգ էր նախատեսված Լաս Վեգասում։Դոլի Փարթոնն իր կարիերան սկսել է 1950-ականների կեսերին՝ ճանաչման հասնելով 1967 թվականին «Dumb Blonde» երգով։ 1973 թվականին թողարկված նրա «Jolene» ստեղծագործությունը Rolling Stone ամսագրի վարկածով ընդգրկվել է 100 լավագույն քանթրի երգերի և բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկերում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106118159_64:0:1397:1000_1920x0_80_0_0_162c06928f67ddd8e5bc897fa14fb8b9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, երգչուհի, ամն
Բաժանորդագրվել
Սեպտեմբերին Փարթոնի երեք համերգ էր նախատեսված Լաս Վեգասում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Քանթրի ոճի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Դոլի Փարթոնը, որին կոչում էին «քանթրիի թագուհի», մահացել է 80 տարեկան հասակում։ Լուրը հայտնել է նրա զարմիկը։
«Այսօր ես ներկայացնում եմ Փարթոնների և Օուենսների ընտանիքը և հայտնում եմ մորաքրոջս՝ Դոլի Ռեբեկա Փարթոն Դինի մահվան մասին… Սա մեծ պատիվ է, պատիվ, որը միախառնված է բացարձակ հպարտության և խորը տխրության հետ։ Բայց տխրությունը մեր զգացողությունն է, ոչ թե Դոլիի։ Դոլին լիաթող կյանքով էր ապրում», – տեսաուղերձում ասել է երգչի զարմիկ Բրայան Սիվերը, որը նաև մորաքրոջ անվտանգության ծառայության ղեկավարն էր։
Նա չի բացահայտել Փարթոնի մահվան պատճառը, սակայն 2026 թվականի մայիսին երգչուհին հայտարարել էր առաջիկա համերգների չեղարկման և այն մասին, որ մի քանի տարի է, ինչ բուժվում է երիկամների քարերից։ Այդ ժամանակ ամերիկյան քանթրի երաժշտության աստղը հույս էր հայտնել, որ կկարողանա արագ վերադառնալ ակտիվ կյանք։
Սեպտեմբերին Փարթոնի երեք համերգ էր նախատեսված Լաս Վեգասում։
Դոլի Փարթոնն իր կարիերան սկսել է 1950-ականների կեսերին՝ ճանաչման հասնելով 1967 թվականին «Dumb Blonde» երգով։ 1973 թվականին թողարկված նրա «Jolene» ստեղծագործությունը Rolling Stone ամսագրի վարկածով ընդգրկվել է 100 լավագույն քանթրի երգերի և բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկերում։