Ո՛չ մենք ենք վախենալու, ո՛չ մեր երեխաները. Քոչարյանը հոր և եղբոր գործը շինծու է որակում

https://arm.sputniknews.ru/20260825/voch-menq-enq-vakhenalu-voch-mer-erekhanery-qvocharjany-hvor-ev-eghbvor-gvortsy-shintsu-e-vorakum-106117416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86937034_89:0:1512:1067_1920x0_80_0_0_80ee232084d2de90eff1aeae67c69ab3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն քոչարյան, քրեական գործ, սեդրակ քոչարյան, ռոբերտ քոչարյան

լևոն քոչարյան, քրեական գործ, սեդրակ քոչարյան, ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Լևոն Քոչարյանը վստահ է, որ այս ամենն արվում է իր ընտանիքին ցավ պատճառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու` Սեդրակ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը հերթական քաղաքական հրահանգն է, շինծու գործը. երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մասին այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի մյուս որդին` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ այս պահին հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սեդրակ Քոչարյանի խափանանման միջոցի հարցը։

«Այն հանգամանքները, որ նշել են այս գործում, իրենց մեջ նորություն չեն պարունակում։ 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ պատճառաբանություններով, ու ըստ էության` ոչ մի նոր բան չի բացահայտվել, այսինքն` էն, ինչ կա, կա, եղել ա, չի թաքցվել, բայց եղել ա քաղաքական հրահանգ…»,– ասաց Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով իր տան խուզարկությանը` Լևոն Քոչարյանը դրանք որակեց որպես կատարյալ անհեթեթություն։

«Երկրի ղեկավարը կանգնում, ասում ա ամենաբարձր ամբիոնից` սա պետք ա նստի, սա պետք ա ունեզրկվի… Չի տեղավորվում սա ոչ մի կերպ ժողովրդական սկզբունքների մեջ»,– ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա վստահ է նաև, որ այս ամենն արվում է իր ընտանիքին ցավ պատճառելու համար` մտածելով, թե այդպես իրենք կնահանջեն, բայց հավելում է` դա չի լինելու։

«Ո՛չ մենք ենք վախենալու, ո՛չ մեր երեխաները իրանց «մասկի շոուներից», քանի որ այս ամեն ինչի հիմքում գաղափարն է, սկզբունքներն են, ու վերջ ի վերջո` հայրենիքը»,– հավելեց Քոչարյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։
Դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է երեկ` օգոստոսի 24-ին, ընդ որում` բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը:

Leave a comment