ՀՀ ԱԺ–ն համաձայնություն տվեց TRIPP համաձայնագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։

Այս համաձայնագիրն ուղղված է Հայաստանի տարածքով (մասնավորապես՝ Սյունիքով) մուլտիմոդալ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը նաև Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Leave a comment