Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական Հանրապետության կողմից միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից հրաժարվելը։ «Ես մի բան գիտեմ. նրանք (Իրանը- խմբ.) ուզում են գործարք կնքել։ Նրանք ուրիշ ոչ մեկի հետ չեն խոսել, բայց ինձ հետ խոսում են։ Շատերն ասում են «ոչ» (Իրանի գործարքին – խմբ.), բայց ես կասեի, որ նախընտրում եմ գործարք կնքել։ Դա լավ գործարք կլիներ՝ ո՛չ մի միջուկային զենք, ո՛չ մի հրթիռ»,- ասել է Թրամփը՝ Fox Business-ին տված հարցազրույցում։
Թրամփը հավելել է, որ գործարքից հրաժարվելը «հիմար քայլ» կլիներ Իրանի կողմից:
PRESIDENT TRUMP on Iran: “They want to make a deal. They wouldn’t talk to anybody else, but they’re talking to me.”
“Obama and Biden, what they did in terms of creating a monster with Iran was terrible.” pic.twitter.com/LkOcIsUoTE
— Fox News (@FoxNews) February 10, 2026