https://arm.sputniknews.ru/20260825/israjely-mi-sharq-harvatsner-e-hascrel-libanani-haravin-aghbjur-106115163.html
Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուր
Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուր
Sputnik Արմենիա
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի… 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T20:05+0400
2026-08-25T20:05+0400
2026-08-25T20:05+0400
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103110499_0:338:1182:1002_1920x0_80_0_0_21c3d231672cc2c719295986fca0c8e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իսրայելի զինվորականները մի շարք ավիահարվածներ և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։«Իսրայելական բանակի ինքնաթիռներն այսօր հարվածել են Ալ-Մանսուրի բնակավայրին, միաժամանակ հրետանին հրետակոծել է այդ տարածքը Լիբանանի հարավում», – պատմել է գործակալության զրուցակիցը։Նրա տվյալներով՝ իսրայելական զրահատեխնիկան Թայբե շրջանի դիրքերից առաջ է շարժվել դեպի Քանթարա բնակավայր։ Զինծառայողների ևս մեկ խումբ այրել է ձիթենու այգիները Հոդեյթայի և Հարիսի միջև։Հրետանային կրակի տակ են հայտնվել նաև Խիյամ, Ալ-Մանսուրի քաղաքները, Բանի Հայյանի արվարձանները, ինչպես նաև Սրիբին և Բեյթ Լիֆ բնակավայրերը։Բացի այդ, աղբյուրը հայտնել է իսրայելական ուժերի կողմից Թեյր Հարֆայի ծայրամասերում, Ալ-Մանսուրիում, Թեյր Հարֆայի և Մաջդալ Զունի միջև գտնվող Վադի Հասան շրջանում, ինչպես նաև Մարքաբում իրականացված պայթյունների մասին։Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի հարավային շրջանների հրետակոծությունը շարունակվում է։ Հաղորդվում է նաև տների և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների պայթեցման մասին։Իսրայելական կողմը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում «Հզբոլլահի» հետ առնչություն ուենցող օբյեկտներին` իր գործողությունները բացատրելով հնարավոր սպառնալիքներից հյուսիսային Իսրայելը պաշտպանելու անհրաժեշտությամբ։
լիբանան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103110499_0:227:1182:1113_1920x0_80_0_0_3fb06448cdb1f3835a940dab77f23ea8.jpg.webp
լիբանան
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի հարավային շրջանների հրետակոծությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իսրայելի զինվորականները մի շարք ավիահարվածներ և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։
«Իսրայելական բանակի ինքնաթիռներն այսօր հարվածել են Ալ-Մանսուրի բնակավայրին, միաժամանակ հրետանին հրետակոծել է այդ տարածքը Լիբանանի հարավում», – պատմել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով՝ իսրայելական զրահատեխնիկան Թայբե շրջանի դիրքերից առաջ է շարժվել դեպի Քանթարա բնակավայր։ Զինծառայողների ևս մեկ խումբ այրել է ձիթենու այգիները Հոդեյթայի և Հարիսի միջև։
Հրետանային կրակի տակ են հայտնվել նաև Խիյամ, Ալ-Մանսուրի քաղաքները, Բանի Հայյանի արվարձանները, ինչպես նաև Սրիբին և Բեյթ Լիֆ բնակավայրերը։
Բացի այդ, աղբյուրը հայտնել է իսրայելական ուժերի կողմից Թեյր Հարֆայի ծայրամասերում, Ալ-Մանսուրիում, Թեյր Հարֆայի և Մաջդալ Զունի միջև գտնվող Վադի Հասան շրջանում, ինչպես նաև Մարքաբում իրականացված պայթյունների մասին։
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի հարավային շրջանների հրետակոծությունը շարունակվում է։ Հաղորդվում է նաև տների և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների պայթեցման մասին։
Իսրայելական կողմը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում «Հզբոլլահի» հետ առնչություն ուենցող օբյեկտներին` իր գործողությունները բացատրելով հնարավոր սպառնալիքներից հյուսիսային Իսրայելը պաշտպանելու անհրաժեշտությամբ։