Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուր

https://arm.sputniknews.ru/20260825/israjely-mi-sharq-harvatsner-e-hascrel-libanani-haravin-aghbjur-106115163.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103110499_0:227:1182:1113_1920x0_80_0_0_3fb06448cdb1f3835a940dab77f23ea8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբանան

Բաժանորդագրվել

Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի հարավային շրջանների հրետակոծությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իսրայելի զինվորականները մի շարք ավիահարվածներ և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

«Իսրայելական բանակի ինքնաթիռներն այսօր հարվածել են Ալ-Մանսուրի բնակավայրին, միաժամանակ հրետանին հրետակոծել է այդ տարածքը Լիբանանի հարավում», – պատմել է գործակալության զրուցակիցը։

Նրա տվյալներով՝ իսրայելական զրահատեխնիկան Թայբե շրջանի դիրքերից առաջ է շարժվել դեպի Քանթարա բնակավայր։ Զինծառայողների ևս մեկ խումբ այրել է ձիթենու այգիները Հոդեյթայի և Հարիսի միջև։

Հրետանային կրակի տակ են հայտնվել նաև Խիյամ, Ալ-Մանսուրի քաղաքները, Բանի Հայյանի արվարձանները, ինչպես նաև Սրիբին և Բեյթ Լիֆ բնակավայրերը։

Բացի այդ, աղբյուրը հայտնել է իսրայելական ուժերի կողմից Թեյր Հարֆայի ծայրամասերում, Ալ-Մանսուրիում, Թեյր Հարֆայի և Մաջդալ Զունի միջև գտնվող Վադի Հասան շրջանում, ինչպես նաև Մարքաբում իրականացված պայթյունների մասին։

Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի հարավային շրջանների հրետակոծությունը շարունակվում է։ Հաղորդվում է նաև տների և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների պայթեցման մասին։

Իսրայելական կողմը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում «Հզբոլլահի» հետ առնչություն ուենցող օբյեկտներին` իր գործողությունները բացատրելով հնարավոր սպառնալիքներից հյուսիսային Իսրայելը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Leave a comment