ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Կապիտուլյանտը հաստատեց, որ դատաիրավական համակարգին ինքն է հանձնարարել գործել քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ այն տարբերությամբ, որ դա ոչ թե երեկ էր ԱԺ ամբիոնից հնչեցրել, այլ նախընտրական փուլի եզրափակիչ հավաքին: Մեծ առումով՝ ի՞նչ տարբերություն:
Ավելին, առիթն օգտագործելով՝ այսօր էլ ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է և առաջնորդվում է բռնատիրական համակարգին հարիր մեթոդներով:
Այսօր տեղի ունեցած իրադարձությունների ողջ շղթան կանխատեսելի էր ոչ միայն ավանդական բեմադրության, այլև իշխող ուժի որդեգրած հանցագործ վարքագծի համատեքստում:
Այս ամենի մեջ ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը, ինչը, քաղաքականից բացի, նաև իշխանության հարուցած էթիկայի ու բարոյական ճգնաժամի հետևանք է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: