Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

Բաժանորդագրվել

Կոպիրկինը Սիմոնյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։

«Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ»,– ասված է հաղորդագրությունում։

Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում։

Ըստ ԱԽ քարտուղարի գրասենյակի` Սիմոնյանը նույն օրը ընդունել է նաև ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Նրանք անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Leave a comment