https://arm.sputniknews.ru/20260825/pashinjani-hrahangvov-ynddimadirneri-dzerbakalutjunnery-lav-oric-chen-badaljan-106102005.html
Փաշինյանի հրահանգով ընդդիմադիրների ձերբակալությունները լավ օրից չեն. Բադալյան
Փաշինյանի հրահանգով ընդդիմադիրների ձերբակալությունները լավ օրից չեն. Բադալյան
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանի մեկնաբանմամբ` Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական միավորների նկատմամբ մասշտաբային գրոհը պայմանավորված է ինչպես… 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T14:49+0400
2026-08-25T14:49+0400
2026-08-25T14:49+0400
լևոն քոչարյան
ռոբերտ քոչարյան
հակոբ բադալյան
նիկոլ փաշինյան
ընդդիմություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106086081_0:78:1500:922_1920x0_80_0_0_f76f6598f6e2bb0b3aa1eb006775c782.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ Ընդդիմության նկատմամբ կոշտ գործիքակազմի կիրառումը լավ օրից չէ. Sputnik Արմենիային ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ իրաանացվող գործողությունները։Այսօր առավոտյան իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ, խուզարկություններ իրականացրել։ Դրան զուգահեռ խուզարկվել ու կապարակնքվել են Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններ։Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, քննչական գործողություններն իրականացվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։ Երկրորդ նախագահը, նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւս 8 անձի նկատմամբ, այդ թվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ մարգարյանի նկատմամբ։Քաղաքական վերլուծաբանի մեկնաբանմամբ` նման մասշտաբային գրոհը Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական միավորների նկատմամբ պայմանավորված է քաղաքական շարժառիթներով։Երկրորդ պատճառը, ըստ նրա, իշխանության արտաքին կարիքներն են։ Արտաքին կարևոր անելիքներից առաջ, Բադալյանի խոսքով, Փաշինյանը փորձում է տոտալ ազդեցության ենթարկել ընդդիմադիր դաշտը, ձերբակալել, ահաբեկել, որպեսզի անարգել լուծի արտաքին օրակարգերի հետ կապված հարցերը։Վերլուծաբանը չի բացառում նաև հակառակ տարբերակը. երկրի ներսում ինչ-որ պրոցեսներ հրահրելով՝ Փաշինյանը արտաքին դաշտում իր համար որոշակի մանևրի հնարավորություն է ստեղծում։Բադալյանը շեշտում է, որ բոլոր իշխանությունների օրոք իրավապահ համակարգը եղել է տվյալ իշխանության քաղաքական գործիքն ընդդիմության դեմ։ Այսօր, սակայն, դա առավել քան ընդգծված ու անթաքույց է արտահայտվում։Ինչ վերաբերում է քաղհասարակությանը, Բադալյանը կարծում է, որ Հայաստանում այսօր այն չկա, կա քաղաքացիական բյուրոկրատիա` ձևավորված արևմտյան ֆինանսական աջակցությամբ, և որն աշխատում է դոնոր երկրների քաղաքական շահերից բխող տրամաբանության ու հաշվարկների շրջանակում։ Ելնելով աշխարհաքաղաքական իրենց նկատառումներից` նրանք աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, և, բնականաբար, նրանց չի հետաքրքրում, թե այդ քաղաքականությունը որքանով է իրավաչափ, որքանով է համապատասխանում ժողովրդավարության, իրավունքի սկզբունքներին։Բադալյանը միաժամանակ ընդգծում է, որ քաղհասարակության մի փոքր մասը, ովքեր հավատարիմ են մնացել իրենց սկզբունքային դիրքորոշումներին` անկախ քաղաքական հայացքներից, անհատներ են, որոնք ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն ունենալ չեն կարող։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իրավապահներին ուղղակի հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106086081_84:0:1417:1000_1920x0_80_0_0_2ae103f10b6c268b265b72a05a5e56cd.jpg.webp
լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, հակոբ բադալյան, նիկոլ փաշինյան, ընդդիմություն, ձերբակալություն
լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, հակոբ բադալյան, նիկոլ փաշինյան, ընդդիմություն, ձերբակալություն
Քաղաքական վերլուծաբանի մեկնաբանմամբ` Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական միավորների նկատմամբ մասշտաբային գրոհը պայմանավորված է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին շարժառիթներով։
Այսօր առավոտյան իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ, խուզարկություններ իրականացրել։ Դրան զուգահեռ խուզարկվել ու կապարակնքվել են Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, քննչական գործողություններն իրականացվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։ Երկրորդ նախագահը, նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւս 8 անձի նկատմամբ, այդ թվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ մարգարյանի նկատմամբ։
Քաղաքական վերլուծաբանի մեկնաբանմամբ` նման մասշտաբային գրոհը Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական միավորների նկատմամբ պայմանավորված է քաղաքական շարժառիթներով։
«Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովել, այսպես ասենք, ինֆորմացիոն հոսքերի հանդեպ իր դոմինանտությունը։ Եվ այն տեսարանները, որ նա ստեղծում է խորհրդարանական ընտրություններից հետո, միտված են նաև այդ խնդիրը լուծելու։ Առհասարակ, ես կարծում եմ, որ հանդարտ ներքաղաքական միջավայրը, երբ ընդդիմությունն ավելի շատ կենտրոնանում է հասարակության հետ աշխատանքի վրա և չի մտնում իշխանության, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հետ ագրեսիվ և արմատական հարաբերությունների մեջ, Փաշինյանի համար ստեղծում է քաղաքական անհարմարավետություն։ Հետևաբար, Փաշինյանը մոտիվացված է անընդհատ այդ ագրեսիվ պոլեմիկան հրահրել, որովհետև այդտեղ ինքն իրեն զգում է առավել հարմարավետ։ Թերևս, դա միակ տեղն է, որտեղ ինքը ունի առավելություն քաղաքական ընդդիմության հետ հարաբերություններում»,– նկատում է Բադալյանը։
Երկրորդ պատճառը, ըստ նրա, իշխանության արտաքին կարիքներն են։ Արտաքին կարևոր անելիքներից առաջ, Բադալյանի խոսքով, Փաշինյանը փորձում է տոտալ ազդեցության ենթարկել ընդդիմադիր դաշտը, ձերբակալել, ահաբեկել, որպեսզի անարգել լուծի արտաքին օրակարգերի հետ կապված հարցերը։
Վերլուծաբանը չի բացառում նաև հակառակ տարբերակը. երկրի ներսում ինչ-որ պրոցեսներ հրահրելով՝ Փաշինյանը արտաքին դաշտում իր համար որոշակի մանևրի հնարավորություն է ստեղծում։
Բադալյանը շեշտում է, որ բոլոր իշխանությունների օրոք իրավապահ համակարգը եղել է տվյալ իշխանության քաղաքական գործիքն ընդդիմության դեմ։ Այսօր, սակայն, դա առավել քան ընդգծված ու անթաքույց է արտահայտվում։
«Եթե 2018թ–ից առաջ իշխանություններին որոշակիորեն կաշկանդում էր այն, որ ընդդիմադիր ուժերը ավելի շատ լեգիտիմություն ունեին և ավելի մեծ հանրային վարկանիշ, քան տվյալ ժամանակի իշխանությունները, և որ արտաքին դերակատարները, օրինակ՝ եվրոպացիները շատ ավելի խիստ էին գնահատում այդ հանգամանքները, իհարկե, իրենց քաղաքական հաշվարկներից ելնելով, ապա 2018-ից հետո այդ կաշկանդող հանգամանքները չկան»,– նշում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է քաղհասարակությանը, Բադալյանը կարծում է, որ Հայաստանում այսօր այն չկա, կա քաղաքացիական բյուրոկրատիա` ձևավորված արևմտյան ֆինանսական աջակցությամբ, և որն աշխատում է դոնոր երկրների քաղաքական շահերից բխող տրամաբանության ու հաշվարկների շրջանակում։ Ելնելով աշխարհաքաղաքական իրենց նկատառումներից` նրանք աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, և, բնականաբար, նրանց չի հետաքրքրում, թե այդ քաղաքականությունը որքանով է իրավաչափ, որքանով է համապատասխանում ժողովրդավարության, իրավունքի սկզբունքներին։
Բադալյանը միաժամանակ ընդգծում է, որ քաղհասարակության մի փոքր մասը, ովքեր հավատարիմ են մնացել իրենց սկզբունքային դիրքորոշումներին` անկախ քաղաքական հայացքներից, անհատներ են, որոնք ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն ունենալ չեն կարող։