«Հրապարակ». Դատարանը թույլատրել է





«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 9-ին Երեւանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ

Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի: Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարեւոր հարցի լուծման համար հասնել դատարան։

Կարապետյանի պաշտպաններից մեկը` Արշակ Վարդանյանը, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալով, որ վարսավիրն ամսական 2 անգամ Կարապետյանին ծառայություն մատուցի։ «ՔԿՀ-ում պահվելու ընթացքում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել, բայց տնային կալանքի դեպքում բոլոր տեսակցություններն արգելվել են, բացառությամբ տան մի քանի աշխատակցի, վարսավիրի մասը բաց էր մնացել։

Մենք պարբերաբար դիմել ենք քննիչին, դատախազին` մերժել են, պրոբացիային, ասել են՝ մեր տիրույթում չէ, հարկադրաբար դիմեցինք դատարան, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ավելացրեց փաստաբանը։

Մեր տեղեկություններով, դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել` լսել կողմերին, որ նման բարդ որոշումը կայացնի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




դիտվել է 211 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը


Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Leave a comment