https://arm.sputniknews.ru/20260825/2015i-ev-ajsorva-banaki-mahvan-tvery-hamemateli-chen-abrahamjany-hakadardzel-e-papikjanin-106089092.html
2015–ի և այսօրվա բանակի մահվան թվերը համեմատելի չեն. Աբրահամյանը հակադարձել է Պապիկյանին
2015–ի և այսօրվա բանակի մահվան թվերը համեմատելի չեն. Աբրահամյանը հակադարձել է Պապիկյանին
Sputnik Արմենիա
Նախկին պատգամավորը հիշեցրել է, որ 2015 թվականը մշտական լարվածության և դիվերսիոն պատերազմի շրջան էր։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T10:56+0400
2026-08-25T10:56+0400
2026-08-25T10:56+0400
հայաստան
բանակ
մահ
տիգրան աբրահամյան
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1f/95319152_0:0:1601:901_1920x0_80_0_0_7643dd386ad8e30db68e268b151ce822.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2015 թվականի և այսօրվա բանակում գրանցվող մահվան ելքով դեպքերը պարզապես թվերով համեմատելը սխալ է, քանի որ բանակի անձնակազմի թիվը, անվտանգային իրավիճակն ու վիճակագրության հաշվարկման մեթոդաբանությունը տարբեր են։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները ԶՈւ-ում գրանցվող մահվան դեպքերը համեմատում են նախորդ տարիների ցուցանիշների հետ՝ ցույց տալու համար, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են, սակայն այդ համեմատությունը, նրա գնահատմամբ, մեթոդաբանորեն սխալ է։Նա նաև նշել է, որ 2015 թվականը մշտական լարվածության և դիվերսիոն պատերազմի շրջան էր, ինչը, ըստ նրա, նույնպես պետք է հաշվի առնել մահվան դեպքերը համեմատելիս։ Աբրահամյանը հավելել է` գործող իշխանության օրոք ոչ մարտական կորուստները բաժանվում են ծառայության հետ առնչություն ունեցող և չունեցող դեպքերի, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, պաշտոնական վիճակագրությունը նախորդ տարիների հետ համադրելն ավելի է բարդանում։«Միաժամանակ անհասկանալի է, երբ դեպքերից մի քանի ժամ հետո կա՛մ պաշտոնապես, կա՛մ արտահոսքով շրջանառության մեջ են դնում դեպքի՝ ծառայության հետ առնչություն չունենալու մասին տեղեկությունը։ Մի խոսքով, նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում, որի պայմաններում նույնիսկ անիմաստ է խոսել ֆունդամենատալ խնդիրներից և դրանց լուծելու հնարավոր սցենարներից»,– նշել է Աբրահամյանը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1f/95319152_53:0:1477:1068_1920x0_80_0_0_0a54eb95bdf20a17b49de6499ad8a468.jpg.webp
հայաստան, բանակ, մահ, տիգրան աբրահամյան, սուրեն պապիկյան
հայաստան, բանակ, մահ, տիգրան աբրահամյան, սուրեն պապիկյան
Նախկին պատգամավորը հիշեցրել է, որ 2015 թվականը մշտական լարվածության և դիվերսիոն պատերազմի շրջան էր։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները ԶՈւ-ում գրանցվող մահվան դեպքերը համեմատում են նախորդ տարիների ցուցանիշների հետ՝ ցույց տալու համար, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են, սակայն այդ համեմատությունը, նրա գնահատմամբ, մեթոդաբանորեն սխալ է։
«10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ իմ մոտավոր գնահատականներով՝ 35-40%-ով ավելի։ Եվ պայմանական 2015 թվականի 8 դեպքը համեմատելի չէ այսօրվա 8 դեպքի հետ»,– գրել է նա։
Նա նաև նշել է, որ 2015 թվականը մշտական լարվածության և դիվերսիոն պատերազմի շրջան էր, ինչը, ըստ նրա, նույնպես պետք է հաշվի առնել մահվան դեպքերը համեմատելիս։ Աբրահամյանը հավելել է` գործող իշխանության օրոք ոչ մարտական կորուստները բաժանվում են ծառայության հետ առնչություն ունեցող և չունեցող դեպքերի, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, պաշտոնական վիճակագրությունը նախորդ տարիների հետ համադրելն ավելի է բարդանում։
«Միաժամանակ անհասկանալի է, երբ դեպքերից մի քանի ժամ հետո կա՛մ պաշտոնապես, կա՛մ արտահոսքով շրջանառության մեջ են դնում դեպքի՝ ծառայության հետ առնչություն չունենալու մասին տեղեկությունը։ Մի խոսքով, նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում, որի պայմաններում նույնիսկ անիմաստ է խոսել ֆունդամենատալ խնդիրներից և դրանց լուծելու հնարավոր սցենարներից»,– նշել է Աբրահամյանը։