Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1 սմ-ով՝ օգոստոսի 23-ի դրությամբ կազմելով 1900.71 մետր։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ ներկայացված տվյալների՝ լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 17 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49 սմ-ով։

Օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 3.780 մլն խորանարդ մետր ջուր։ Տարեսկզբից՝ մինչև օգոստոսի 23-ը ներառյալ, լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 170.936 մլն խորանարդ մետր։

Միաժամանակ, օգոստոսի 17-23-ը Սևանա լճից Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հաշվառմամբ բաց է թողնվել 12.209 մլն խորանարդ մետր ջուր։

Հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ Սևանա լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 53.577 մլն խորանարդ մետր։

Leave a comment